Հեռուստատեսային աստղ Քլո Քարդաշյանը, ըստ տարածված տեղեկությունների, հղիանալու մի քանի անհաջող փորձերից հետո որոշել է բուժվել:
Ինչպես հաղորդում է TNZ-ը, 27-ամյա աստղը, ով արդեն երկու տարի ամուսնացած է բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, իր քույր Քիմի հետ գնացել է Բևերլի Հիլզում գտնվող ART վերարտադրողական կենտրոն:
Կենտրոնում նա հանձնել է արյան անալիզ` հորմոնալ մակարդակը որոշելու համար: Քլոն ասել է, որ հայտնի ընտանիքի անդամ լինելու պատճառով միշտ զգացել է չհղիանալու ճնշում: Նա նշել է, որ իրեն անընդհատ խորհուրդ են տվել ստուգվել:
Լամարը նախկին կնոջից երկու երեխա ունի:







































