«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Եվրանեսթ»-ի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը Բաքվում կայացած խորհրդաժողովին մասնակցելուց հետո Երևանում տհաճ անակնկալ է մատուցվել:
«Ամսվա վերջին աշխատավարձ ստանալիս պարզվել է, որ պատգամավորներից 50-հազարական դրամ են պահել: Իսկ մեկնաբանությունը եղել է այն, որ նրանք շատ գումար են ծախսել: Եվ սա այն դեպքում, երբ հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելիս նախ Թիֆլիսում ստիպված է եղել նախապես հանդիպումներ ունենալ ու խորհրդակցություններ անցկացնել և այդպես հայկական կողմի համար որոշակի կարևոր պայմանավորվածություններ կորզել:
Մինչդեռ այստեղ նրանց աշխատանքն այդպես է «գնահատվել»: Ավելին, երբ նրանք Բաքվից վերադարձել են Երևան, «Զվարթնոց» օդանավակայանում Աժ որևէ ներկայացուցիչ չի դիմավորել նրանց»:








































