ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն:
«Երկիր»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ՝ նրան մեկուսացրել են:
«Մեր աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն՝ Արտաշաtում. նրա երբեմնի լավագույն ընկերները և մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց համար Սարգսյանի հետ այլևս կապ չպահպանելը ավելորդ գլխացավանքից ու «Ալիկի մտերիմ» պիտակից ազատվելու միջոց է: Ի դեպ, Արտաշատի որոշ շրջանակներում կրկին խոսակցություններ են հասունացել, թե Ալիկ Սարգսյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչև նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա՝ շատերի հետ միասին»:









































