Apple-ին պատկանող Ping երաժշտական սոցիալական կայքը 2012 թ. աշնանը կդադարեցնի աշխատանքները: Այս մասին գրում է All Things Digital բլոգը` հղում կատարելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Apple-ի այս ծառայությունը փակելու մասին որոշումը կայացվել է իբր թե նրա համար, որ iTunes սոցիալական կոմիտեի պարտականություններն իրենց վրա են վերցրել Facebook-ը և Twitter-ը:
Չհաստատված տեղեկությունների համաձայն` Apple-ն աշնանը կներկայացնի iTunes-ի նոր տարբերակը: Ping սոցիալական կայքը չի տեղակայվելու նրա մեջ:
Ping-ը սկսել է աշխատել 2010 թ. սեպտեմբերից: Այն դարձել է iTunes 10-ի մի մասը: Սոցկայքը թույլ է տալիս ընկերների հետ կիսվել ստեղծագործությունների հատվածներով, տեղեկություններ ստանալ երաժիշտներից և իմանալ համերգների ցուցակը:








































