Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Ծանր խաղ Հայաստանի համար

Հայկական մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նա այցելել է Մոսկվա, որտեղ սակայն բարձրաստիճան որևէ պաշտոնյայի, առավել ևս ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկություն չկա: Իհարկե, չի հաստատվել նաև ընդհանրապես նրա Մոսկվայում լինելու տեղեկությունը, այսինքն` դա պաշտոնական չէ, բայց ուշագրավ է, որ օրինակ հաստատված տեղեկության համաձայն՝ Հայաստանում չէ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չի բացառվում, որ Ծառուկյանն ու Քոչարյանը միասին են բացակայում Հայաստանից, այսինքն` ինչ-որ տեղ, և ամենայն հավանականությամբ Ռուսաստանում միասին են և այնտեղ, անշուշտ, կքննարկեն նաև ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կապված զարգացումների խնդիրը՝ փորձելով Ռուսաստանի միջոցով ազդել Հայաստանի իշխանության գործողությունների վրա:

Մի բան կարծես թե ակնհայտ է, որ ներիշխանական պայքարը սրանով սրվում է և եթե այստեղ չկա թատրոն, ապա հարց է առաջանում, թե ում է ձեռնտու այս սրումը և ինչ խնդիրներ են լուծվելու դրանով: Իսկ միգուցե այս ամենն իրավիճակը ոչ թե սրելու, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ-ի, կամ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ստվերային պայմանավորվածությունները կանխելու համար է: Համենայնդեպս ակնհայտ է, որ Օսկանյանի հետ կատարվածը ամպրոպ էր Հայաստանի քաղաքական ոչ այնքան պարզ երկնքում: Այս տեսանկյունից, չի էլ բացառվում իհարկե, որ այս ամպրոպի նպատակը երկինքը մաքրելը, դատարկելն էր: Չէ՞ որ լինում է այնպես, որ երկար ամպամածությունը պարզապես հեղձուկ է առաջացնում մթնոլորտում, և այդ ամենը լիցքաթափում և օդը բացում է անձրևը և ամպրոպը:

Թե ինչպես է Օսկանյանի շուրջ ներկայումս ծավալվող իրադարձությունը մաքրելու մթնոլորտը, դժվար է ասել: Սակայն միևնույն ժամանակ պատկերացնելի է, որ ի վերջո կուլիսային խորհրդավոր գաղտնիքներով պատված հայաստանյան քաղաքական դաշտում պետք են որոշակի բաց խաղաքարտեր, և այստեղ Օսկանյանի դեպքը կարող է ստիպել որոշ իմաստով բացել խաղաքարտերն ու ավելի բաց խաղալ վերջապես: Մյուս կողմից, սակայն, նման իրողությունները շատերին ստիպում են փակվել, և օրինակ այն, որ ԲՀԿ առաջնորդն ու երկրորդ նախագահը՝ Օսկանյանի մերձավոր զինակիցները, Հայաստանից բացակայում են այս պահին, վկայում է նրանց փակ խաղի մտադրության մասին:

Բայց, ըստ ամենայնի, փակ ու բաց խաղերի պարագան պայմանավորված չէ կոնկրետ սուբյեկտների վարքով: Խնդիրը ընդհանրապես գործընթացն է, որում ինչքան նոր զարգացումներ են տեղի ունենում՝ թեկուզ դրանց հանդեպ հիմնականում ստվերային արձագանքներով, այդքան ավելի պարզ է դառնում այն, ինչ կատարվում է Հայաստանում, այն շահերը, որոնք բախվում են և խաչվում: Ցավալին այն է, որ ինչքան բացվում է խաղի պատկերը, այնքան պարզ է լինում, թե իր ներկայիս վիճակով որքան ոչ ադեկվատ ու անպատրաստ է Հայաստանն այդ մասշտաբի և խորության խաղի, և որքան ծանր բեռ է այդ խաղը Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում