Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ մեկ այլ երկիր համարձակություն և պոտենցիալ չունեն Իրանի վրա հարձակվելու համար, քանի որ իսլամական հանրապետությունը հանդիսանում է տարածաշրջանային զորեղ պետություն:
Այս մասին լիբանանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նա հավելել է, որ եթե որևէ մեկը ցանկանա գնալ նմանատիպ արկածախնդրության, ապա անմոռանալի դաս կստանա:










































