Global Peace Index-ի աշխարհի խաղաղասեր երկրների ամենամյա վարկանշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է վերջից 6-րդ հորիզոնականը` հայտնվելով 153 երկրների շարքում 153-րդ հորիզոնականում: հունիսի 13-ին հրապարակված ցուցակում Ռուսաստանը մեկ աստիճանով իջել է անցած աղյուսակի համեմատ:
Global Peace Index-ն իր վարկանիշը կազմել է 2011թ. տվյալների հիման վրա:
Ռուսաստանի հետ աշխարհի ոչ խաղաղասեր երկրների տասնյակում են հայտնվել Սոմալին (վերջին հորիզոնական), Աֆղանստանն ու Իրաքը, ինչպես նաև Իսրայելն ու Հյուսիսային Կորեան (այս պետությունների ցուցանիշները բարձր են եղել, քան Ռուսաստանինը):
Աշխարհի առավել խաղաղասեր երկրներ են ճանաչվել.
1. Իսլանդիա
2. Դանիա
3. Նոր Զելանդիա
4. Կանադա
5. Ճապոնիա
6. Ավստրիա
7. Իռլանդիա
8. Սլովենիա
9. Ֆինլանդիա
10. Շվեյցարիա
Անցած տարվա համեմատ իր ցուցանիշները բարելավել է ԱՄՆ-ը` 88-րդ տեղից բարձրանալով 82-րդ հորիզոնական:










































