Առավոտյան հայտնել էինք, որ Al-Jazeera-ի տվյալներով, պայթեցվել էր Եգիպտոս-Իսրայել գազատարը: Սակայն քիչ առաջ դեպքի վայր ժամանած զինվորականներն ասել են, որ տուժել է միայն Հորդանանին գազ մատակարարող հատվածը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցվել է գազամատակարարումը, քանի որ հրդեհ էր բռնկվել, որը երևում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: Դադարեցվել է նաև իսրայելական հատվածի գազամատակարարումը` նույնպես անվտանգության նկատառումներով:
Եգիպտական իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, սակայն այս տեղեկությունները դեռ ճշտվում են: