22-ամյա ամերիկացի Դեսմոնտ Լեոնարդը , որին կասկածում են Օբերնի համալսարանի (Ալաբամա նահանգ) մոտ երեկույթի ժամանակ երեք մարդու սպանության մեջ, հանձնվել է իշխանություններին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Լեոնարդին մեղադրանք է ներկայացվել երեք սպանությունների մեջ, ինչպես նաև նրանում, որ վիրավորել է ևս երեք մարդու:
Երկու մարդ էլ մեղադրվում է հանցագործին որոնելու ճանապարհին ոստիկանությանը մոլորության մեջ գցելու համար:
Հունիսի 11-ին շրջապատվել էր տունը, որտեղ ենթադրաբար, թաքնվում էր Լեոնարդը, սակայն նրան այդ ժամանակ չէր հաջողվել բռնել: Նա մինչ ոստիկանության գալը թաքնվել էր:
Հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին: Վարկածներից մեկի համաձայն, որը ներկայացնում է AP-ն, այն տեղի է ունեցել կնոջ հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սպանվել էր ամերիկյան ֆուտբոլի համալսարանական թիմի անդամներից մեկն ու երկու նախկին խաղացող:








































