Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան թույլ է տվել, որ իր տարածքով բենզինն ու դիզելային վառելիքը Վրաստանից ներթափանցի Նախիջևան: Այս մասին այսօր նշված է թուրքական պաշտոնաթերթում (Resmi Gazete):
Համապատասխան թույլտվությունը տրվել է երեք տարով: Տարանցումը կարող է իրականացվել ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ ավտոմոբիլային տրանսպորտով: Հայաստանով, Իրանով ու Թուրքիայով շրջապատված Նախիջևանի ինքնավար հանրապետությունը նախկինում այդ ամենն իրականացնում էր Հայաստանի տարածքով, ինչը սակայն խափանվեց Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո:








































