Monday, 08 06 2026
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու հարցը

Մի խումբ ազդեցիկ սենատորներ ԱՄՆ Կոնգրես են մտցրել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների նորմալացման օրինագիծը, որը ներառում է Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու հարցը: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Օրինագծի հեղինակը դեմոկրատ Մաքս Բոքուսն է, սակայն դրա մշակմանն անմիջական առնչություն են ունեցել հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Բոքուսի խոսքով` տվյալ ուղղումն իր դերը կատարել է Սառը պատերազմի տարիներին, ու ներկայում հանդիսանում է «այլ դարաշրջանի մնացուկ»: «Այն կանգնած է մեր ֆերմերների ու գործարարների ճանապարհին, որոնք նոր աշխատատեղ ստեղծելու հնարավորություններ են որոնում»,- հավելել է նա:

Միևնույն ժամանակ, Բոքուսն առաջարկում է «օրինագիծը «կապել Մագնիտսկու գործի» հետ, որում իշխանություններն իրավունք կունենան սառեցնել ռուս չինովնիկների ակտիվները, որոնք կասկածվում են մարդու իրավունքների խախտման մեջ:

Այդ օրինագիծն արդեն հաստատվել է Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի կողմից:

ԱՄՆ ադմինիստրացիան աջակցում է օրենսդրության մեջ փոփոխություններին, քանի որ հակառակ պարագայում ԱՄՆ-ի ընկերությունները չեն կարողանա առավելագույն օգուտ ստանալ Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության դեպքում: Օրենքն աջակցություն է ստանում նաև կորպորատիվ շրջանակներում:

Ջեքսոն-Վենիկի ուղղումը ԱՄՆ-ն ընդունել է 1974թ.` սահմանափակելու առևտուրը մի շարք երկրների հետ, որոնք խոչընդոտում են իրենց քաղաքացիների տեղաշարժը: Առաջին հերթին դա վերաբերել է ԽՍՀՄ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում