Monday, 08 06 2026
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը

Կա մի ուժ, որին ոչ ոք չի ճանաչում. Համլետ Ներսիսյան

ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն չեն կառավարում, և որոշումներ չեն ընդունում ո՛չ Պուտինը, ո՛չ Օբաման: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գլենդել քաղաքի «Հայտուն» հեռուստածրագրի տնօրեն Համլետ Ներսիսյանը, կա մի ուժ, որին ոչ ոք չի ճանաչում, մեզ տեսանելի չէ, բայց հենց նա է կառավարում աշխարհը:

Ըստ նրա` կարող է իրադրություն փոխվել, և ԱՄՆ-ը վերհիշի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրած և միջազգայնորեն հաստատված Իրավարար վճիռ-քարտեզը, Թուրքիայից կարող են վերցնել Արևմտյան Հայաստանի հողերը, և Հայաստանը պետք է աշխատի, որ այդ ժամանակ հողերը հասնեն մեզ, ոչ թե տրվեն այլ երկրների:

«Հայերը, բացի մի քանի հոգուց, քնած են` սերիալ են նայում ու քնում»,- ասաց Հ. Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Այզենհաուերից հետո ընտրություններ չեն եղել, նշանակում են նախագահին. «Մարդիկ չեն ընտրում նախագահի, այլ ընտրում են ընտրողներին: Հայ համայնքն ընկած է երեք քարի արանքը` ընտրում են դեմոկրատներին` խաբվում են, ընտրում են հանրապետականներին` խաբվում են»:

Բանախոսը նշեց, որ դրսում ապրողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ապագային, քան ներկային: Չկա մի երկիր, որ առանց վայրիվերումների պետություն կառուցի:

«Մենք՝ հայերս, 2000 տարի կռիվ ենք տալիս մեր գոյության համար, բայց ժամանակն է, որ իրար դեմ կռիվ չտանք, այլ որոշենք, թե ուր ենք գնում: Ուղեցույց է պետք: Տնտեսական հարցերով միշտ խնդիրներ լինելու են: Բայց արդյոք ո՞ւր ենք գնում: Ժողովրդի սոցիալական խնդիրները մի գազան է, որ բոլորին է երևում»,- ասաց Հ. Ներսիսյանը` հավելելով, որ հնարավոր չէ մի երկրի հաջողակ գործարարը գա մի անապահով երկիր ու ներդրումներ անի:

«Սփյուռքի հավատքը կորել է, այն կվերականգնվի այն ժամանակ, երբ ՀՀ-ն կդառնա ապահով ու վստահելի գործընկեր: Շատերը եկան, դրամը կորցրեցին. բոլորը դա գիտեն»,- ամփոփեց Հ. Ներսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում