Բելգիայի իշխանությունները մեղադրել են առևտրի հարցով եվրակոմիսար Կարել դե Գուխտին ու նրա կնոջը 1.2 մլն դոլար եվրոյի հարկեր թաքցնելու մեջ (1.5 մլն դոլար): Այս մասին գրում է De Tijd գործարար թերթը:
Հարկային մարմինները հետաքրքրվել են 2005 թ. կնքված գործարքով, երբ դե Գուխտը զբաղեցնում էր Բելգիայի արտգործնախարարի պաշտոնը:
Հետաքննության տեղեկություններով` եվրակոմիսարը չի հայտարարագրել միջոցները, որոնք ստացվել են բրիտանական Hill & Smith ընկերության Vista ապահովագրական խմբի ակցիաների վաճառքից:
Եվրակոմիսարի փաստաբան Վիկտոր Դոժինեն մեղադրանքները վրդովեցուցիչ է անվանել: Նրա խոսքով` հարկային մարմիններն իրավունք չունեն նրա նկատմամբ օգտագործել «խաբերություն» բառը, քանի որ շահույթը ստացվել է ոչ թե 2005 թ., այլ 2001թ., երբ Hill & Smith-ը մտավ Vista-ի կապիտալի մեջ:
Փաստաբանը պնդում է, որ հարկայինները չարամտորեն են շահույթի ստացման փաստը տեղափոխում ավելի ուշ ժամկետի, որպեսզի գործարքը չհայտնվի յոթամյա վաղեմության ժամկետի տակ:









































