Associated Press-ի փոխանցմամբ՝ Թեհրանի հեղափոխական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել իրանցի հայտնի փաստաբան և իրավապաշտպան Աբդուլֆաթահ Սոլթանիին:
Վերջինս ձերբակալվել է նախորդ տարի և, ի թիվս այլ բաների, մեղադրվում էր նաև ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ: Մարտին դատարանը նրան դատապարտել էր 18-ամյա ազատազրկման:
Սակայն իրավապաշտպանի դուստրը բողոքարկել է այդ որոշումը, ինչը նախորդ շաբաթ ավարտվեց նրանով, որ այդ ժամկետը կրճատվեց 5 տարով՝ կազմելով 13 տարի: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սոլթանիին անվանել էր խղճի բանտարկյալ: Սոլթանին Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Շիրին Էբադիի հետ Իրանում ստեղծել է իրավապաշտպան խումբ:







































