Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին վերջին անգամ Եվրոպան տեսել էր այն ժամանակ, երբ այն բաժանված էր ժողովրդավարական արևմուտքի և կոմունիստական արևելքի, իսկ Մյանմարը դեռևս ռազմական իշխանության տակ էր:
Associated Press-ի փոխանցմամբ` Մյանմարի ժողովրդավարությանը կողմնակից ակտիվիստը 1988 թվականից հետո այսօր սկսել է իր առաջին շրջագայությունը Եվրոպա` ելույթ ունենալու համար դեռևս 1991 թվականին ստացած Խաղաղության Նոբելյան մրցանակի կապակցությամբ:
Նա Մյանմար կվերադառնա հունիսի վերջին, իսկ հուլիսի 4-ին ներկա կգտնվի խորհրդարանի նիստին, որի ժամանակ կքննարկվեն կարևոր օրենսդրական հարցեր:









































