Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Գոնե հանձնաժողով ստեղծվեց, նախկինի համեմատ հսկայական քայլ է. Ս. Պետրոսյան

Նախկին նախադեպերի համեմատ «Փակ շուկայի» հանձնաժողովի եզրահանգումը հսկայական քայլ է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն` անդրադառնալով «Փակ շուկա»-ում տեղի ունեցածի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ նույնիսկ այն, որ բարի են եղել և հանձնաժողով են ստեղծել, լավ նախադեպ է: «Ճիշտ է, նման եզրահանգումը ցանկալի չէ, ամենալավ լուծումը չէ, բայց այն, որ գոնե հանձնաժողով ստեղծվեց, նախկինի համեմատ հսկայական քայլ է»,- նկատեց Սարհատ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ձևավորված մասնագիտական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ 2012 թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել հիմնական կամարների և դրանց կապող կոնստրուկտիվ համակարգի փլուզում մինչև սեյսմիկ կարը: Չնայած որ աշխատանքները դադարեցված են՝ ներսում տարվող շինաղբի մաքրման աշխատանքները բերել են վիճակի վատթարացման: Ելնելով վերը շարադրվածից՝ հանձնաժողովն առաջարկել է՝

1. Հուշարձանի պահպանված մասի կայունությունն ապահովելու նպատակով եռօրյա ժամկետում՝

– լրամշակել ստորգետնյա ավտոկայանատեղի հիմքերը, պարփակող և կրող համակարգը, անցկացնել փորձաքննություն,

– կանգուն մնացած հատվածի թաղածածկույթի սեյսմիկ կարին հարող երկու թռիչքների ներքո անհապաղ իրականացնել մոնտաժային փայտամած հենարանների համակարգ, այդ հատվածի բեռնաթափման նպատակով:

2. «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը ներկայացնել հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը՝ պահպանելով հուշարձանի արտաքին և ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական և ծավալատարածական լուծումները:

Կատարել մանրամասն երկրաբանական, հիդրոերկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, այդ թվում՝ տարածքում առկա ջրային հոսքի պատճառները պարզելու նպատակով:

3. ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցված էսքիզային նախագիծը ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովների քննարկմանը:

4. ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա սահմանված կարգով մշակել աշխատանքային նախագծի փաթեթը՝ առաջնահերթությունը տալով կառույցի պահպանված մասի կոնստրուկտիվ համակարգի կայունության և հուսալիության ապահովման աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում