Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ է կատարել «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու զարգացման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի ու տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել են Ա/Ձ Արթուր Գյուլնազարյան արտարժույթի առուվաճառքի թիվ 701, 701/1, 701/2 լիցենզիաները, «ՏԻԳՏԱԹե ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 605 լիցենզիան: Ուժը կորցրած են ճանաչվել «ԷԴ-ՍՔԱՅե ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 780 լիցենզիան, «ԿՎԱԴՐԱԿՈՄե ՍՊԸ-ի վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 7 և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 12 լիցենզիաները, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱե ՍՊԸ-ի վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 4 և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 8 լիցենզիաները:










































