ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակ:
Ա. Գևորգյանը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացավ հասույթի ձևավորման և հաշվառման նոր կենտրոնի, ինչպես նաև բաժանորդների սպասարկման «թեժ գծի» ծառայության հնարավորություններին: Ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ներդրումային ծրագրերը`նշելով, որ 2012թ-ից միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մեկնարկել է ներդրումային երեք ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ
նա տեղեկացրել է նաև, որ ընկերությունն իր գործունեության համար վերջերս արժանացել է 2012թ. Ջրի համաշխարհային գագաթնաժողովի «Ջրային ոլորտում տարվա լավագույն ընկերություն» մրցանակին:
Ա. Գևորգյանը շնորհավորել է նման գնահատականի արժանանալու համար` վստահություն հայտնելով, որ դա ընկերության արդյունավետ աշխատանքի համար ևս մեկ խթան կլինի: Նա նաև կարևորել է ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների հետ իրազեկման աշխատանքների իրականացումը:
Քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ ընկերության համագործակցությանն առնչվող հարցեր: Պ. Լորենը նշել է, որ որոշ համայնքների հետ փոխգործակցությունը ոչ բավարար մակարդակի վրա է. նա մասնավորպես կարևորել է համայնքի, ինչպես նաև տարբեր այլ կազմակերպությունների կողմից ներտնտեսային ցանցի վերականգնման ծրագրերի մասին ընկերությանը նախապես տեղեկացնելու հանգամանքը` նշելով, որ հակառակ դեպքում կարող են ընդհանուր ջրամատակարարման խնդիրներ առաջանալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բարձրացված հարցը կքննարկվի կառավարությունում` մարզպետների, համայնքներում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:









































