Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ հունիսի 16-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնելու է Բրազիլիա՝ մասնակցելու կայուն զարգացման նստաշրջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Վերջինիս խոսքերով՝ Լատինական Ամերիկայի հետ Իրանի համագործակցության զարգացման մակարդակը բարձր է և մշտապես աճում է: Մեհմանպարաստը հավելել է, որ առկա են նախադրյալներ՝ Լատինական Ամերիկայի երկրների հետ համագործակցությունն ավելի սերտ և ընդլայնված դարձնելու համար:








































