Այս տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ 200 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին օրերս հայտարարվեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: Նշված համայնքների շարքում է նաև Ստեփանակերտ քաղաքը, որտեղ պետք է քաղաքապետ ընտրեն:
Սպասվում է, որ Բաքուն կփորձի ընդդիմանալ Ղարաբաղում տեղի ունեցող հերթական ընտրական գործընթացին` ասելով, որ միջազգային հանրությունը չի ընդունում դրանց արդյունքները ու մոռանալով այն մասին, որ միջազգային կառույցները պարբերաբար անդրադառնում են Ադրբեջանի ընտրությունների ոչ ժողովրդավարական լինելու հանգամանքին: