Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Նոդար Խարշիլաձեն և պաշտպանության հարցերով Լատվիայի պետքարտուղար Յանիս Սարտսը Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության խորացման հարցը:
Խարշիլաձեն Սարտսին ծանոթացրել է պաշտպանական ոլորտում Վրաստանի անցկացրած բարեփոխումներին, որոնք միտված են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելուն: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանելու հարցում Վրաստանի զինված ուժերին Լատվիայի աջակցության հարցը: