ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Քոֆի Անանը ոգևորված է Ռուսաստանի առաջարկով` անցկացնել Սիրայում մեկ տարուց ավելի տևող կոնֆլիկտի հաղթահարման ուղիների վերաբերյալ միջազգային հանդիպում: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն:
Անանի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆաուզի խոսքով` հատուկ պատվիրակը «հուսով է, որ մոտ ապագայում» նման հանդիպում տեղի կունենա, սակայն դրա ժամկետներն ու մասնակիցներն առայժմ հայտնի չեն:
«Մենք հուսով ենք` նման հանդիպում մոտ ապագայում տեղի կունենա, Քոֆի Անանը ոգևորված է ռուսական առաջարկներով, դիվանագիտական աշխատանքներն ակտիվացել են»,- գործակալությունը մեջբերում է Ֆաուզի խոսքերը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է համաժողով անցկացնել, որը թույլ կտա բանակցային մեկ սեղանի շուրջ հավաքել սիրիական բոլոր կողմերին ու կյանքի կոչել Անանի պլանը:









































