Tuesday, 23 06 2026
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ֆերնան դը Վարենը ներկայացնելու է «Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցը

2012թ. հունիսի 14–ին մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը ներկայացնելու է իր կողմից պատրաստած «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցը, որը նվիրված է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության քաղաքական–իրավական ասպեկտներին։

Զեկույցի ներկայացմանը հաջորդելու է քննարկում, որը վարելու է Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Քննարկմանը կմասնակցեն նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Միջոցառումը տեղի է ունենալու «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում, ժամը 11։00–ին։ Միջոցառման լեզուներն են անգլերենն ու հայերենը, միաժամանակյա թարգմանությունը տրամադրվում է։

Զեկույցի հեղինակի մասին
Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պեկինի համալսարանի (Չինաստան), Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) և Մալդիվների ազգային համալսարանի Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է` մարդու իրավունքներ առարկայի գծով։ Նա նաև Կանադայի Մոնքթոնի համալսարանի Լեզվական իրավունքների միջազգային օբսերվատորիայի գիտական խորհրդական է։

Դր. դը Վարենին բակալավրի աստիճան է շնորհվել Մոնքթոնի համալսարանի (Կանադա), իրավագիտության մագիստրոսի աստիճան` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և իրավագիտության դոկտորի կոչում` Մաասթրիխթի համալսարանի (Նիդեռլանդներ) կողմից։

Որպես ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի փորձագետ` նա 2004-ին արժանացել է Լինգվապաքս (Linguapax) մրցանակին (Բարսելոնա, Իսպանիա) ի նշան լեզվական բազմազանության և բազմալեզու կրթության բնագավառում նրա կատարած աշխատանքի։

Դր. դը Վարենը լեզվական և փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների, և 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ է։ Դր. դը Վարենի ժամանակագրական առումով վերջին աշխատանքներից է բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների մասին զեկույցը, որը նա պատրաստել է 2012թ. ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների իրավունքների գծով փորձագիտական կառույցի համար։

Դր. դը Վարենը նաև համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են Փոքրամասնությունների իրավունքների գծով ՄԱԿ–ի աշխատանքային խումբը, ՅՈՒՆԵՍԿՈ–ն ու ԵԱՀԿ–ն։ Նա հանդիսանում է լեզվական իրավունքների գծով Լինգվապաքսի (Բարսելոնա, Իսպանիա) աշխատանքային խմբի նախագահը, Մարդու իրավունքների և իրավագիտության Ասիա–Խաղաղօվկիանոսյան ամսագրի (Asia-Pacific Journal on Human Rights and the Law) գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ընդգրկված է աշխարհի այլ բազմաթիվ ամսագրերի և հետազոտական կառույցների խորհրդակցական խմբերում։

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով նախկին գերագույն հանձնակատար Մաքս վան դեռ Սթուլի պաշտոնավարման ընթացքում պարոն դը Վարենը մասնակցել է ԵԱՀԿ հովանու ներքո ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք ազդեցիկ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Այդ փաստաթղթերից են Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների գծով 1998թ. Օսլոյի և Հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին 1999թ. Լունդի հանձնարարականները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում