Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է նախկին նախագահների ու նրանց ընտանիքների անդամների մասին օրենքը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության նախկին նախագահի ու նրա ընտանիքի անդամների մասին» սահմանադրական օրենքը:

Այս օրենքը տարածվելու է այն անձանց վրա, ովքեր նախկինում զբաղեցրել են նախագահի պաշտոնը՝ բացառությամբ Սահմանադրության 107-րդ հոդվածի հիման վրա այդ պաշտոնից հեռացվածների: Եվ քանի որ Ադրբեջանում չեն գրանցվել այդպիսի նախադեպեր, ուստիև այս օրենքը տարածվելու է նախկին Ադրբեջանի նախագահ հանդիսացած բոլոր անձանց վրա:

Նոր օրինագիծը բաղկացած է 12 կետից: Օրինագծով մի շարք արտոնություններ են տրվում նախկին նախագահներին ու նրանց ընտանիքի անդամներին (մինչև 18 տարեկան երեխաներին): Օրինագծով նախկին նախագահի թոշակը հավասարեցվում է նախագահի պաշտոնում գտնվող անձի ամսական աշխատավարձի 50 տոկոսին: Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ իմփիչմենթի հետևանքով զբաղեցրած պաշտոնից հեռացված նախկին նախագահը չի կարող ստանալ օրենքով նախատեսվածի չափ թոշակ:

Թոշակը և այլ գումարները նախկին նախագահին պետք է վճարվեն նախագահական պաշտոնին նրա հրաժեշտ տալուց մինչև մահկանացուն կնքելը: Նախկին նախագահի մահվան դեպքում վճարումները հատկացվելու են նրա կնոջը՝ մինչև մահ և երեխաներին՝ մինչև 18 տարեկանը: Նախկին նախագահներին հատկացվող թոշակներն ու նպաստներն ազատված են եկամտահարկից:

Պետծառայողների համար սահմանված բժշկական ապահովագրման դրույթները տարածվելու են նաև նախկին նախագահի ու նրա ընտանիքի անդամների վրա: Նոր օրինագծով նախկին նախագահին հատկացվում է թիկնազոր՝ բաղկացած 3 անձից, 1 վարորդ, 1 ծառայողական ավտոմեքենա:

Նախկին նախագահը չի կարող ենթարկվել վարչական և քրեական պատասխանատվության այն գործողությունների համար, որոնք նա գործել է մինչև նախագահ ընտրվելը կամ նախագահության ժամանակ: Նույնը վերաբերում է նաև նրա կնոջը: Նրանց չեն կարող անձնական խուզարկման ենթարկել, նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել, սակայն նրանք կարող են ձերբակալվել հանցանքի վայրում, բայց դա պետք է տեղի ունենա միայն գլխավոր դատախազի համաձայնության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում