Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

է. Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված Ադրբեջանի քայլերը

Հունիսի 12-ին կայացել է Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, և հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երևանում նաև որպես բարեկամական Իռլանդիայի փոխվարչապետ և արտգործնախարար»:

«Հայաստանն աջակցել է Իռլանդիայի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահողի ընտրություններում, և մենք, հանդիսանալով ԵԱՀԿ ակտիվ անդամ-պետություններից մեկը, կնպաստենք իռլանդական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էյմոն Գիլմորն ասաց, որ ուրախ է այցելել Երևան և ծրագրում է նաև ժամանել Հայաստան երկկողմանի այցով:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Իռլանդական նախագահության օրակարգի կարևոր հարց հանդիսացող Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված Ադրբեջանի քայլերը:

«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և այս առումով մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ արտահայտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը:

Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահությունը մտահոգված է իրավիճակի սրմամբ և նպատակադրված է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցման և իրագործման ուղղությամբ: Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Էյմոն Գիլմորը նաև դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և վերահաստատել ԵԱՀԿ բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացին:

Նախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության բարեփոխումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում