Sunday, 05 05 2024
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Կառավարության բանաձևը. «Հնարավորինս հեշտ ընդունելություն, հնարավորինս դժվար պետական ավարտական քննություն»

Բուհական կրթության կառավարության բանաձևն է՝ «Հնարավորինս հեշտ ընդունելություն, հնարավորինս դժվար պետական ավարտական քննություն»: Այսօր ԵՊՀ Ֆիզկուլտուրայի ամբիոնի քննակենտրոնում «Մաթեմատիկա» առարկայի քննությանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսեց ընդունելության միասնական քննությունների, այս տարի գրանցված առավելությունների շուրջ:

Նախարարը տեղեկացրեց, որ անցյալ տարի հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում առաջարկել են, որպեսզի ընդունելության քննություններն անցկացվեն շտեմարանային եղանակով: Երկու տարի անընդմեջ վերլուծելով մամուլը` նախարարությունում նկատել են, որ քննադատության 95%-ը վերաբերում է թեստերի որակին, բովանդակությանը, ծրագրին համապատասխանությանը կամ հակառակը: Ըստ նախարարի` հետքննական քննարկումների թոհուբոհը պտտվում էր թեստերի որակի շուրջ, հատկապես` հայոց լեզու և մաթեմատիկա առարկայից: Արմեն Աշոտյանը նաև նկատեց, որ շատ քիչ էին հոդվածները, որոնք վերաբերում էին կազմակերպական բնույթի խնդիրներին:

«Այս տարի երկու հիմնական առարկաների քննություններն իրականացվում են շտեմարանային եղանակով: Անցավ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, և մենք գրեթե ոչ մի դժգոհություն չունեցանք: Քննություններին անկանխատեսելիության մակարդակը կտրուկ ընկել է: Թեստերի բովանդակությունն այս տարի քննարկման առարկա չի դարձել»,- ասաց Արմեն Աշոտյանը` շարունակելով, որ այսօր «Մաթեմատիկա» առարկայի քննությունն է՝ հաջորդ պիլոտային առարկան, որը նույնպես ունի շտեմարան: Նա հույս հայտնեց, որ հետքննական քննարկումներ և դժգոհություններ չեն լինի: Նրա համոզմամբ` մաթեմատիկայի քննությունը նույնպես կապացուցի, որ նախարարության բռնած ճամնապարհը լավ ճանապարհ է, և վստահորեն կարելի է ասել, որ բոլոր քննական առարկաները հետայսու կկազմակերպվեն շտեմարանային եղանակներով, և հնարավոր կլինի աժիոտաժ չստեղծել:

Անդրադառնալով քննությունների միջին բալերին` նախարարն ասաց, որ միջին բալը բարձր է, որը բերում է ավելի բարձր կոնկուրսի: Նրա խոսքով` կարող էր լինել ավելի բարձր միավոր, որն անցյալ տարի կլիներ 100%-անոց անցողիկ, իսկ այս տարի քանի որ միջինն է բարձրացել 2,4 բալով, ապա բնական է, որ մրցութային անցողիկ միավորները կարող են ավելի բարձր լինել: «Միևնույն ժամանակ, ուզում եմ նորից հիշեցնել, որ կառավարության բանաձևը բուհական կրթության հետևյալն է՝ «հնարավորինս հեշտ ընդունելություն, հնարավորինս դժվար պետական ավարտական քննություն», որովհետև զանգվածային ընդունելությունը մեզ թույլ է տալիս ապահովել յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրականացումը, իսկ ավելի խիստ ավարտական պրոցեսը թույլ է տալիս վստահ լինել, որ հասարակություն է մտնում նվազագույն որակական շեմին համապատասխան երիտասարդ մասնագետ»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում