«Հրապարակ»-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին:
«ԲՀԿ-ում գտնում են, որ դա պայմանավորված է Ծառուկյանի՝ Անվտանգության խորհրդի անդամ լինելով: Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Ծառուկյանը կմնա ոչ միայն ՀԱՕԿ, այլև ԱԽ անդամ: Եվ, ի տարբերություն Դաշնակցության, որը հունիսի 20-ի Աժ նիստում կհայտարարի, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է, ԲՀԿ-ն նման հայտարարություն չի անի: Կառուցողական ընդդիմության առաջնորդը՝ Ծառուկյանը, կիրակի օրը չի մասնակցել նաև «դարի»՝ Սաշիկ Սարգսյանի որդու հարսանիքին: Ասում են՝ հրավիրված չի եղել:










































