ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը սիրիական ղեկավարությանը կոչ է արել հիշել «Բոսնիայի դասի» մասին։
90-ական թվականների կեսերին Բոսնիայում արյունահեղ իրադարձությունները Բալկաններում ՆԱՏՕ-ի միջամտության պատճառ դարձան: Սիրիայում իրադրությունը սրվել է մայիսի 25-ին Հուլա քաղաքում տեղի ունեցած սպանդից հետո:
«Կառավարական զորքերն ուժեղացրել են ճնշման քաղաքականությունն՝ ամբողջովին խախտելով Քոֆի Անանի ծրագրի շրջանակներում իրենց խոստումները: Մենք սիրիական ղեկավարությանը հիշեցնում ենք Բոսնիայի դասերից մեկի մասին: միջազգային հանրությունը կարող է և պետք է իմանա, թե կոնկրետ որ ստորաբաժանումներն են մեղավոր մարդկության դեմ կատարված հանցագործութուններում: Դուք պատասխանատվության կենթարկվեք ձեր գործողությունների համար»,-հայտարարել է Նուլանդը:
Սիրիայում արդեն մեկ տարուց ավել չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր մարդկային զոհերի մասին տեղեկություններ են ստացվում` ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժային կառույցների կողմից: ՄԱԿ–ի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 12 հազարի:










































