Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը որոշում է կայացրել չընդգրկել Բաստիան Շվայնշտայգերին Նիդեռլանդների հավաքականի հետ հանդիպման մեկնարկային կազմում: Նրան կփոխարինի Տոնի Կրոսը:
2011/12 թվականների մրցաշրջանի ավարտից հետո Շվայնշտայգերն առողջական խնդիրներ ուներ: Այնուամենայնիվ, Պորտուգալիայի հետ հանդիպմանը Լյովն ընդգրկեց նրան մեկնարկային կազմում: Թիմի մարզչական շտաբը ենթադրում է, որ Բաստիանն ի վիճակի չի լինի կարճ ժամկետում 2 խաղ անցկացնել: Այդ պատճառով նրան հանգիստ կտրամադրեն:










































