Monday, 06 05 2024
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի

«Նախաձեռնողական քաղաքականությունը»` մեկուսացման մեջ

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնեց Գերմանիա` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան միջազգային 47-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Անկասկած այս այցը նույնպես իշխանական քարոզչամեքենայի կողմից կդասվի որպես Սերժ Սարգսյանի` միջազգային հանրության կողմից միանշանակ ընկալվելու վառ օրինակ և ավելին` հերթական անգամ կներկայացվի նրա «նախաձեռնողական քաղաքականության» արդյունավետությունը:

Սակայն իրական պատկերը լիովին այլ է: Հայաստանի իշխանությունը փաստացի մեկուսացման մեջ է: Դա են վկայում հարևան երկրների ղեկավարների և այլ պետությունների նախագահների հետ նրանց շփումների ինտենսիվությունը: Համեմատության համար զերծ կմնանք Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումները ներկայացնելուց, քանի որ պարզ է, որ Հայաստանի իշխանությանը նրա հետ համեմատելը տեղին չէ` Վրաստանը Հարավային Կովկասի պետությունների մեջ ծանրակշիռ երկիր է:

Եթե դիտարկենք օտարերկրյա նախագահների` Հայաստան կատարած այցերի թիվը, ապա պետք է փաստել, որ ունենք բավական խղճուկ պատկեր: Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: 2010 թվականից մինչ օրս Հայաստան են ժամանել երեք երկրների նախագահներ: Անցյալ տարի Ս.Սարգսյանը ընդունել է ընդամենը երկու երկրների նախագահների` օգոստոսի 19-ին պետական այցով Երևան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ, իսկ հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը` տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Եվ ընդամենը այսքանը:

Ինչ վերաբերում է 2009-ին` ապա նշենք, որ Հայաստան են ժամանել վեց երկրների ղեկավարներ: Դեկտեմբերի 9-ին պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, հուլիսի 28-ին պաշտոնական այցով` Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը, հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով` Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով` Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը, մայիսի 21-ին պաշտոնական այցով` Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը, իսկ մարտի 13-ին աշխատանքային այցով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հարևան Ադրբեջանի նախագահի հանդիպումների, Բաքու կատարած` օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի ինտենսիվությունը և Ալիևի հանդիպումների քանակը իսկապես տպավորիչ է: Նախ անդրադառնանք անցյալ ամիս` հունվարի կեսին, Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին, որին Հայաստանը չի մասնակցում անգամ գործարար շրջանակներից կազմված մի խմբով: Միայն այս համաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևը հանդիպել է երեք պետությունների ղեկավարների հետ` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու, Շվեյցարիայի նախագահ Միշել Քալմի-Ռեյի հետ:

Հունվարի կեսին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերի հետ ժամանեց Բաքու, որտեղ ստորագրվեցին «ԵՄ-Ադրբեջան. գործընկերություն արդիականացման համար» և «Հարավային գազային միջանցքի մասին» համատեղ հռչակագրերը, վերահաստվեց ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում: Մինչդեռ, թեև Սերժ Սարգսյանը Բրյուսել մի քանի անգամ` տարբեր կարգավիճակներով ուղևորվել է, այնուամենայնիվ Բարոզուի մակարդակի կամ նրանից ավելի ցածր ԵՄ պաշտոնյա Հայաստան չի ժամանել:

Անցյալ տարի նոյեմբերի կեսին Ադրբեջան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով մասնակցում էր Կասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Ադրբեջանի նախագահը այս գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում ընդունվեց հռչակագիր, որում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շեշտվեց տարածքային ամբողջականության սկզբունքը: Ի դեպ, ի համեմատություն այս գագաթնաժողովի, արձանագրենք, որ օգոստոսին Հայաստանում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում որևէ համատեղ հայտարարություն չընդունվեց: Նշենք, որ այս գագաթնաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Անցյալ տարի, փաստորեն, Ադրբեջանի նախագահը ակտիվ շփումների մեջ է եղել ԱՊՀ պետությունների հետ, գրեթե բոլոր երկրների ղեկավարների հետ հանդիպել է, մեկնել է Վրաստան, Ուզբեկստան, ինչպես նաև Ուկրաինա: Սեպտեմբերին Միացյալ Նահանգներում Ի.Ալիևը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, և, ըստ էության, այդ հանդիպման կազմակերպմամբ էլ վերջնականապես վերջ դրվեցին այն խոսակցություններին, թե ԱՄՆ-ը Ադրբեջանում իր շահերը երկրորդ պլան է մղել:

Սեպտեմբերի կեսին Բաքու ժամանեցին Վրաստանի ու Ռումինիայի նախագահները, Հունգարիայի վարչապետը` մասնակցելու Azerbaijan-Georgia-Romania Interconnector (AGRI) նախագծի իրագործման քննարկումներին: Սեպտեմբերի սկզբին` Հայաստան կատարած այցից երկու շաբաթ անց պաշտոնական այցով Ադրբեջան այցելեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Օգոստոսի կեսին Բաքու ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. այս այցի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համաձայնագիր ստորագրվեց: Հուլիսի կեսին Բաքու ժամանեց Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզը. Ադրբեջան-Մավրիտանիա համատեղ հռչակագիր ստորագվեց: Հունիսի վերջին Բաքու ժամանեց ԵՄ անդամ երկրի` Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրիվանովը: Հունիսի սկզբին Ստամբուլում Ադրբեջանի նախագահը հանդիպեց Իրանի, Ուկրաինայի, Մակեդոնիայի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ: Հունիսի սկզբին պաշտոնական այցով Բաքու ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մայիսի կեսին պաշտոնական այցով Ադրբեջան ժամանեց` Թուրքիայի վարչապետը, Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդը, Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը:

Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը մայիսի սկզբին աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստան: Դ.Մեդվեդևի հետ հանդիպումից բացի, Ադրբեջանի նախագահը ՌԴ-ում հանդիպեց Խորվաթիայի նախագահ Իվո Իոսիպովիչի հետ: Անցյալ տարի փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահը մեկնել էր Բեռլին, որտեղ հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հունվարի վերջին Դավոսում Ի.Ալիևը հանդիպել էր` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյխարդի, Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուի, Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդի, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում