Արևմուտքում լայն կիրառություն գտած Hotmail էլկտրոնային փոստը, որը պատկանում է Microsoft ընկերությանը, մոտ ժամանակներս կփոխի հայտնի անվանումը՝ վերածվելով Newmail-ի: Ընկերությունն այդ կերպ ցանկանում է օգտատերերի ուշադրությունը հրավիրել բազմաթիվ նորարարությունների վրա: Վերջին տարում Hotmail-ը շատ է փոխվել՝ շնորհիվ նոր գործառույթների ու հնարավորությունների:
Նոր անվան հետ՝ Hotmail-ը կստանա ինտերֆեյսի նոր դիզայն, ինչի մասին վկայում են համացանցում հայտնված սքրինշոթերը:








































