Գերմանական RWE ընկերության հետ համաձայնագիրը Ուկրաինային թույլ կտա իրականացնել մինչև 5 մլրդ խմ ծավալով գազամատակարարում:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունահանման նախարար Յուրի Բոյկոն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
«Նավթոգազ Ուկրաինան» դարձել է RWE Supply & Trading-ի (մտնում է RWE հոլդինգի կազմի մեջ) գործընկեր այս տարվա մայիսին:
Կողմերը ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը չի ենթադրում մատակարարումների պարտավորություն: Այն ժամանակ մատակարարումների ծավալների ու ժամկետների մասին չէր հաղորդվում:
Եվրոպայից վառելիքի գնմամբ ուկրաինական կողմը փորձում է իջեցնել կախվածությունը ռուսական գազից ու իջեցնել ներկրվող գազի արժեքը:
Ինչպես հիշեցրել է Բոյկոն, ներկայում Ուկրաինան բանակցություններ է վարում հեղուկ բնական գազի հնարավոր ստացման վերաբերյալ ԱՄՆ-ի ու Քաթարի հետ:
Բացի այդ` Կիևը դիտարկում է նաև Թուրքմենիայից 5 մլրդ խմ գազի գնման հավանականությունը: Այդ դեպքում, ինչպես նկատել է Բոյկոն, Ուկրաինային անհրաժեշտ չի լինի Ռուսաստաի թույլտվությունը սեփական գազատար խողովակներից օգտվելու համար:
Ուկրաինան առաջին տարին չէ, որ փորձում է Ռուսաստանին ստիպել իջեցնել գազի գինը, որ ստորագրվել է «Նավթոգազի» ու «Գազպրոմի» միջև 2009թ. կնքված պայմանագրով: