Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուն ժամանել է Ադրբեջան:
Իր ադրբեջանական այցի շրջանակներում Քալյոնջուն հանդիպելու է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովի, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի և նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քալյոնջուի ադրբեջանական այցն ավարտվում է հունիսի 13-ին: