Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Ալեքսանդր Արզումանյան. Պետք է ողջունել ցանկացած ժողովրդավարական շարժում

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ ցանկացած ժողովրդավարական շարժում պետք է միայն ողջունել: Նա հիշեցրեց, թե ինչպես էր 2008 թ. փետրվարյան օրերին Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը ցնծությամբ և հրճվանքով ընդունում տարբեր երկրներից և հայկական համայնքներից եկած հեռագրերն ու ողջույնները:

Նա անընդունելի է համարում այն մոտեցումը, երբ Հայաստանում բռնապետության դեմ պայքարող մարդիկ խուսափում են գնահատականներ տալ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին և միայն սսկված հետևում են դրանց:

«Դա զրկում է այդ մարդկանց այլ շարժումների գոնե բարոյական աջակցությունն ակնկալելու իրավունքից»,- ասաց նա:

Ալեքսանդր Արզումանյանին դուր են եկել Եգիպտոսի ժողովրդի կարգախոսները` հաց, արժանապատվություն, ազատություն: Հետևելով Եգիպտոսի իրադարձություններին` Ալեքսանդր Արզումանյանը եզրակացրել է, որ, եթե այդպիսի բռնապետներ են վռնդվում, ապա բռնապետիկներին վռնդելն անհամեմատ հեշտ է:

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում կա՞ ժողովրդին առաջնորդող ուժ, Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ կա Հայ ազգային կոնգրեսը, և որևէ մեկը նրա լիդերի հեղինակությունը կասկածի չի ենթարկել: Եվ, ըստ ՀՀ նախկին արտգործնախարարի, եթե գտնվեն այլ ընդդիմադիր ուժեր, որոնք կառաջնորդեն ժողովրդին, կարող են դա անել: Ինչ վերաբերում է համաժողովրդական շարժումները դրսից ուղղորդելուն, ապա ընդդիմադիր գործիչը նշեց, որ ինքը չի ընդունում «դավադրությունների տեսությունը», և պետք չէ հրապարակ դուրս եկած ժողովրդին վիրավորել` նրան համարելով ուղղորդված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում