Thursday, 11 06 2026
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Ինչո՞ւ Եգիպտոսում բանակը չմիջամտեց

ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ չնայած իշխանությունների ուղարկած սադրիչներին` ցուցարարները կարողացան կազմակերպել իրենց ինքնապաշտպանությունը:

Նա կարծիք հայտնեց, որ Թունիսի իրադարձությունները չեն կարող ունենալ այն ազդեցությունը արաբական աշխարհում, ինչ ունի Եգիպտոսը: Համեմատելով Հայաստանում 2008 թ. տեղի ունեցած իրադարձությունների հետ` Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ, եթե Հայաստանում իշխանություններն ուղարկել են սափրագլուխներին կամ այս կամ այն օլիգարխի թիկնապահներին, իսկ Մարտի 1-ին ուղարկել են սադրիչների, ապա Եգիպտոսում վերջին օրերին բանտերից ազատել են մոտ 16 հազարի չափ քրեական տարրերի:

Հիշելով Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցածը` Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ իշխանությունների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ մեծ վրդովմունք առաջացրին, և անգամ նրանք, ովքեր մինչ այդ չէին մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, այդ օրն իրենց բողոքն արտահայտեցին` Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվելով: Ինչ վերաբերում է Եգիպտոսի իրադարձություններին, ապա Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` «հենց Մուբարաքի մնալն է երկիրը տանում դեպի քաոս և ոչ թե ցուցարարների գործողությունները»: Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Եգիպտոսի բանակը ապրում է ԱՄՆ տրամադրած տարեկան 1-2 մլրդ դոլարի հաշվին:

«Հայտարարությունները, որ բանակի ոչ խոհեմ գործողությունները կարող են հանգեցնել այդ օգնության նվազման, սաստող հանգամանք էր և բանակը Եգիպտոսը դեպի կոլապս տանելուց զերծ պահեց»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Նա հավելեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, եթե Եգիպտոսում անցկացվեն ազատ, արդար ընտրություններ: Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսում որևէ ազդեցություն չեն ունեցել: Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ, եթե Եգիպտոսում հաղթի ժողովրդավարությունը, ապա այն կարող է չափանիշ դառնալ Միջին Արևելքի երկրների համար: Նա չբացառեց, որ Եգիպտոսում ռեժիմը տապալվելուց հետո վերանայվեն սահմանները և Միջին Արևելքում ի հայտ գան նոր երկրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում