Thursday, 16 05 2024
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին

«Զարմանալի է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ամենավերջինն արձագանքեց հայ-ադրբեջանական շփման գծի բախումներին». Независимая газета

Ռուսական Независимая газета թերթում հրապարակվել է հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված վերջին բախումներին նվիրված Յուրի Ռոքսի հոդվածը, որում ասվում է.

«Երևանի ու Բաքվի միջև լարվածությունը հասել է վերջին տարիների համար աննախադեպ մակարդակի: Միայն այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին գրանցվեցին մի քանի դիվերսիոն հարձակումներ: Այդ բախումներից հետո միջադեպեր գրանցվեցին նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այդ ամենի հետևանքով երկու կողմն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ:

Հայաստանն ու Ադրբեջանը տեղի ունեցածի մեջ սկսեցին մեղադրել միմյանց: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան գրեթե միաժամանակ հանդես եկան լարվածության էսկալացիայի դադարեցման կոչերով: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից և միաժամանակ Ադրբեջանի գործընկեր Ռուսաստանին, ապա նա արձագանքեց ամենավերջում: Ռուսաստանը նախընտրում է չմիջամտել հայ-ադրբեջանական դիմակայությանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակ կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 5000 անգամ՝ ընդգծելով, որ միայն հունիսին ադրբեջանական կողմն իրականացրել է 6 հետախուզական-դիվերսիոն հարձակում, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանցի 20 զինծառայող:

Այս սարսափելի վիճակագրությունը հաստատում է Ադրբեջանի ռազմական լրագրողների հետազոտական կենտրոնը, որի տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի զինված ուժերը տվել են 52 սպանված: Հայկական կողմն ավելի քիչ կորուստներ է տվել:

Երևանի ու Բաքվի միջև լարվածության մեծացման և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԵԱՀԿ-ի խաղաղության կոչերի ֆոնին զարմանալի է մնում հրապարակավ արձագանքի բացակայությունը Մոսկվայի, որը Հարավային Կովկասը հռչակել է իր աշխարհաքաղաքական շահերի ավանդական գոտի:

Միայն հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հույս հայտնեց, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ նրանց կհաջողվի մեղմել իրավիճակը, իսկ մինչ այդ կողմերը զսպվածություն կցուցաբերեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում