APA-ն հաղորդում է, որ այս տարի Ադրբեջանում սկսվելու է 120 միլիմետրանոց ականանետների արտադրությունը: Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ զինատեսակը ունիվերսալ է և հնարավորություն կունենա ականներից բացի նաև արկերով կրակել:
Տարվա առաջին կեսին անցկացվելու են ականանետի փորձարկումներ, որից հետո էլ կսկսվի արտադրությունը:
Հայտնի է, որ մարտ ամսից Ադրբեջանում սկսվելու է նաև 82 միլիմետրանոց ականանետների արտադրություն, որի գրեթե ողջ խմբաքանակն արտահանվելու է: