Հեծանվին միացված պայթուցիկը հինգշաբթի օրը պայթել է Պակիստանի հարավարևմտյան տարածքում գտնվող ճեմարանի բակում` դառնալով 14 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնել է ոստիկանությունը: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է Քուետայում տեղի ունեցած հարձակման պատճառով, որը Բալուչիստան շրջանի վարչական կենտրոնն է:
Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, ոստիկանության ավագ սպա Համիդ Շաքիլն ասել է , որ զոհերի և վիրավորների մեծ մասը ճեմարանի ուսանողներ են եղել: Ոչ մի գրոհային խումբ դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հարձակման շարժառիթը նույնպես պարզ չէ:
Հարկ է նշել, որ Բալուչիստանը սահմանակից է Աֆղանստանին և որպես ապաստան է ծառայում «Թալիբան»-ի և Պակիստանի գրոհայինների համար: