Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Սանտյագոյում անցկացվող, 398.25 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող, թենիսի միջազգային մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն կրեց իր հայրենակից Օրասիո Սեբալոսից և դուրս մնաց հետագա պայքարից: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար աշխարհի 108-րդ ռակետը կպայքարի իտալացի Պոտիտո Ստարաչեի հետ: Մյուս երկու քառորդ եզրափակիչներում ուժերը կչափեն Ֆաբիո Ֆոնյինին ու Տոմաշ Բելլուչին, Թոմի Ռոբրեդոն ու Մաքսիմո Գոնսալեսը: