Անցած գիշեր Դաղստանում երկաթուղային ռելսերի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ոչնչացվել է մոտ 80 սանտիմետրանոց հատված: Զոհեր և վիրավորներ չկան:
Հատուկ բրիգադները գրեթե անմիջապես սկսել են վերանորոգման աշխատանքները: Նախատեսված է երկաթուղային շարժը վերականգնել այսօր կեսօրին,- տեղեկացնում է day.az-ը:
Ահաբեկչության հետևանքով դադարեցվել է գնացքների երթևեկությունը, մասնավորապես՝ Մոսկվա-Մախաչկալա և Բաքու-Տյումեն ուղերթները: