Sunday, 05 05 2024
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է

Ինչո՞ւ են մեղադրողները դեմ վկայի իրական ցուցմունքներով տեսագրությունը կցել գործին

2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված նիստում դատարանը վերջապես հետազոտել է գործով առանցքային վկա Արթուր Մկրտչյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի տեսագրությունը: Դրանում վկան հայտնում է, որ Ռազմական ոստիկանության աշխատակից, կապիտան Բադալյանն ու գործով քննիչ Սարգիս Մադաթյանն են ծեծելով իրեն ստիպել ծառայակից 3 զինվորների դեմ ցուցմունքներ տալ, իսկ ներկայումս դատարանում ամբաստանյալի աթոռին գտնվող 3 զինվորները` Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանը, անմեղ են: Սակայն, ինչպես հայտնի է, դատարանում հարցաքննվելիս տղան պնդել է, թե նույն հարցազրույցը տվել է՝ վախենալով ամբաստանյալների ծնողներից:

Դատարանը, չնայած ամբաստանյալների պաշտպանների միջնորդությանը, հրաժարվել է տեսաերիզը ճանաչել որպես ապացույց և կցել գործին:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, դատարանում մեղադրող դատախազներ Հայկ Հարոյանը և Հարություն Հարությունյանը հայտարարել են, թե վկան հարցազրույցը տվել է ամբաստանյալների ծնողների ճնշման ներքո, իսկ Մկրտչյանի ճշմարիտ ցուցմունքը տրվել է դատարանում:

«Հարցազրույցի տեսագրությունից պարզ է, որ տղան անկաշկանդ ցուցմունք է տալիս»,- ասում է Ռուբեն Մարտիրոսյանը և հավաստիացնում, որ հարցաքննվող վկան եղբոր մասին անհանգստանալով է դատարանում կեղծ ցուցմունքներ տալիս: Ռուբեն Մարտիրոսյանի համոզմամբ` Արթուր Մկրտչյանի կրտսեր եղբայրը զորամասում է ծառայում, և երբ Արտակ Նազարյանի սպանությունից հետո Արթուր Մկրտչյանին կալանավորել են, Ռազմական ոստիկանություն է բերվել նաև Արթուրի եղբայրը՝ չնայած նա ոչ մի կապ չի ունեցել այդ սպանության հետ։

«Ես հայտարարեցի՝ դա ապացուցում է, որ Արթուր Մկրտչյանի կրստեր եղբորը վերցրել են որպես պատանդ, և վկայի եղբայրը այս պահին դեռ ծառայում է, ինչի հետևանքով էլ վկան ճշմարտությունն ասելու հնարավորություն չունի»,- ավել վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր Մարտիրոսյանը:

Երեկվա նիստում դատարանում ընթերցվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի գրությունը, ըստ որի` գործով մյուս առանցքային վկա Արման Մնացականյանը ամբուլատոր բուժման մեջ է՝ սրտի ռիթմի խանգարման պատճառով: Գրության իսկությանը ինչպես պաշտպանը, այնպես էլ տուժող կողմը չի հավատում, և երեկվա նիստում նրանք դատարանից պահանջել են բժշկական հանձնաժողովի փորձաքննության միջոցով ստուգել Մնացականյանի առողջական իրական վիճակը:

Հունիսի 12-ին նշանակված հաջորդ նիստում դատարանը, հավանաբար, կանդրադառնա այս միջնորդությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում