Հունիսի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը Ադրբեջանի կողմից վեջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, եւ այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը նման պահվածքը չեզոքացնելու համար: