Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Օլիգարխները վճարում են այնքան, որքան ուզում են

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» 3.5 անգամ ավելի քիչ է սոցիալական ապահովության վճարներ մուծում, քան Երևանի պետական համալսարանը, 2.6 անգամ ավելի քիչ, քան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 1.8 անգամ ավելի քիչ, քան Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը:

Համոզվելու համար բավական է ծանոթանալ նախօրեին ՊԵԿ-ի հրապարակած 2010թ. ընթացքում սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 ամենախոշոր ընկերությունների և նրանց կողմից վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների ընդհանուր գումարների ցանկին: ԵՊՀ-ն 2010թ. իր սոցիալական ապահովության վճարների ծավալով զբաղենում է ցուցակի 6-րդ հորիզոնականը (702 մլն դրամ), Բժշկական համալսարանը` 9-րդ հորիզոնականը (մոտ 521.5 մլն դրամ), Մանկավարժական համալսարանը` 15-րդ հորիզոնականը (352.5 մլն դրամ): Իսկ «Ալեքս գրիգը» զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը (199.8 մլն դրամ):

Ընդհանրապես, սոցիալական ապահովագրության վճարների մեծությունը կախված է աշխատողների թվից և նրանց գրանցված աշխատավարձի չափից: Այսինքն` այն ընկերությունները, որոնք ունեն ավելի շատ աշխատողներ և ավելի բարձր աշխատավարձ են գրանցում, հայտնվում են սոցիալական ապահովագրության վճարների գծով ցուցակի առաջին տեղերում: Համեմատելով 1000 խոշոր սոցիալական ապահովության վճար վճարած ընկերությունների ցանկը 1000 խոշոր հարկատուների ցանկի հետ` շատ ավելի հետաքրքիր տարօրինակություններ ենք բացահայտում:

Այսպես, խոշոր հարկատուների ցուցակի տասնյակում հայտնված մի խումբ ընկերություններ սոցիալական ապահովության վճարների ցանկում առաջին 150 ընկերությունների շարքում չկան: Այսպես, Բարսեղ Բեգլարյանի` վառելիք ներմուծող «Ֆլեշը», որ հարկատուների ցուցակում 6-րդ տեղում է, սոցիալական ապահովության վճարների ցուցակում 162-րդն է: Վառելիք ներմուծող մեկ այլ ընկերության` Միխայիլ Բաղդասարովի «Սիթի Պետրոլ Գրուպը», որ հարկատուների ցուցակում 7-րդն է, սոցիալական ապահովության վճարների ցուցակում 236-րդ տեղում է: Վարդանյանների ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», որ հարկատուների ցուցակում 9-րդն է, սոցիալական ապահովության վճարների ցուցակում 55-րդն է: Նույն «Ալեքս Գրիգը», որ հարկատուների ցուցակում երկրորդն է, սոցիալական ապահովության վճարներով, ինչպես արդեն նշվեց, 38-րդն է: Իհարկե, այս երկու ցուցակներում նույն ընկերությունը կարող է տարբեր հորիզոնականներ գրավել, սակայն անտրամաբանական է, երբ տարբերությունն այսքան մեծ է: Սա ընդամենը մեկ բան է նշանակում` այս խոշոր ընկերությունները չեն գրանցում իրենց աշխատակիցներին և (կամ) աշխատավարձի չափն ավելի քիչ են ցույց տալիս, որպեսզի ավելի քիչ սոցիալական ապահովության վճար (և եկամտահարկ) վճարեն:

Սոցիալական ապահովագրության վճարների գծով ցուցակի առաջին 70 հորիզոնականներն ուղղակի հագեցած են պետական բուհերով` այն դեպքում, երբ ընդհանուր հարկերի ծավալով պետական համալսարաններից և ոչ մեկը չի մտնում առաջին 116 խոշորների կազմ: ԵՊՀ-ից (ցուցակի 6-րդ հորիզոնական), Պետական բժշկական համալսարանից (ցուցակի 9-րդ հորիզոնական), Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից (15-րդ հորիզոնական) հետո գալիս են Հայաստանի պետական ագրարային համալսարանը (18-րդ տեղ, 282.6 մլն դրամ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (21-րդ տեղ, 275 մլն դրամ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (31-րդ տեղ, 233 մլն դրամ), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը (34-րդ տեղ, 214 մլն դրամ): Ռուս-հայկական պետական (Սլավոնական) համալսարանը ցուցակի 40-րդ տեղում է (192 մլն դրամ): Պատգամավոր Ալիկ Պետրոսյանի «ՄԱՊ»-ը, Գուրգեն Արսենյանի (ՄԱԿ կուսակցության ղեկավար) վառելիք ներմուծող «Արսօյլ» ՀՁ-ն չափազանց «խեղճ» են պետական այս համալսարանների համեմատ և զբաղեցնում են համապատասխանաբար 236-րդ և 329-րդ հորիզոնականները: Մի խոսքով, սոցիալական ապահովության վճարների ցանկի տվյալների պարզ համեմատությունը ևս ցույց է տալիս, որ մեր խոշոր օլիգարխները շարունակում են բյուջե վճարել այնքան գումար, որքան ցանկանում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում