Ամեն տարի Իսրայելում հունիսին հինավուրց Մասադա ամրոցը վերածվում է միջազգային օպերայի բեմի և պատմական սարը վերածվում է հիանալի վայրի՝ աշխարհի լավագույն օպերաները ներկայացնելու համար։
Նախկինում օպերաների փառատոնի ժամանակ ներկայացվել են Nabucco և Aida օպերաները, իսկ այս տարի այնտեղ կներկայացվի Carmen–ը: Մեռյալ ծովի ափին այս օպերան ներկայացնելու կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է 750 մարդ: Փառատոնը տեղի կունենա հունիսի 7-ին: