2012 թ. հունվարից մինչև հունիսի 6–ն ադրբեջանական կողմից եղել է 48 զոհ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները հետ էին շպրտել հակառակորդին ելման դիրքեր: ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կրել է նշանակալի կորուստներ:
Ս. Հասրաթյանը նշեց նաեւ, որ նախօրեին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր ադրբեջանական կողմի կորուստների չափը դեռ հստակ չէ: