Հնէաբանները Լոնդոնում հայտնաբերել են թատրոնի մնացորդներ, որտեղ առաջին անգամ ներկայացվել են Ուիլյամ Շեքսպիրի դրամաներից մի քանիսը:
Associated Press-ը հաղորդում է, որ Լոնդոնի թանգարանի փորձագետներն այսօր ասել են, որ հայտնաբերել են 435 տարվա հնություն ունեցող Curtain թատրոնի պատերը, որը գտնվում է Լոնդոնի արևելյան հատվածում:
Թատրոնի մնացորդները հայտնաբերվել են մի գարեջրատան հետևում գտնվող տարածքում, որտեղ պատրաստվում էին այլ բան կառուցել:
Curtain-ը բացվել էր 1577 թվականին, և այն հանդիսանում էր Շեքսպիրի ընկերության `Lord Chamberlain’s Men ներկայացումների կազմակերպման վայրը՝ նախքան 1597 թվականին Globe Theatre-ի կառուցումը: