Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Աժ ընտրություններից հետո այլևս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես՝ աշխատակազմը:
«Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են: «Մարդիկ լարված աշխատեցին և մինչև օգոստոսի տասը արձակուրդ են մեկնել»,-ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր: «Նախագահի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք ենք նախատեսում կազմակերպել մինչև ընտրություններ»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հասարակությունը հենց այդ ընտրությունների հետ է կապում իր հույսերը»: