Հայ ազգային կոնգրեսը հունվարի 31-ին իրազեկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` փետրվարի 11-ին և 18-ին` ժամը 16.00-22.00-ն Ազատության հրապարակում զանգվածային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանը արգելել է Ազատության հրապարակում հրավիրել հանրահավաք` փոխարենն առաջարկելով հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարակից տարածքում: Իսկ նույն օրը երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ՀԱԿ-ը կընդունի որոշում և կտեղեկացնի իր հետագա քայլերի մասին: