2010թ.-ին աշխարհի խոշորագույն ավիաընկերությունների ուղևորափոխադրումներն աճել են 8,2%-ով, իսկ ավիաբեռնափոխադրումները նույն ժամանակահատվածում` 20,6%-ով, հայտնում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային (IATA):
«2009թ.-ին ավիացիայի պատմության մեջ խոշորագույն անկումից հետո, 2010թ.-ին մարդիկ նորից սկսել են ճանապարհորդել և բիզնեսով զբաղվել», – կարծում է Ժնևում գտնվող կազմակերպության նախագահը:
Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում ողևորափոխադրումները 2010թ.-ին աճել են 9%-ով, առաջին հերթին Հնդկաստանի և Չինաստանի տնտեսական աճի հաշվին: Մերձավորարևելյան փոխադրողները գրանցել են 17,8% աճ, լատինաամերիկյանները` 8,2%, հյուսիսամերիկյանները` 7,4%, աֆրիկյանները` 12,9%:
Ամենավատ արդյունքը եվրոպական ուղևորափոխադրողների մոտ է` ընդամենը 5,1%:
IATA-ի անդամ են 230 ավիափոխադրողներ, որոնք ապահովում են միջազգային ավիափոխադրումների 93%-ը:








































