Sunday, 05 05 2024
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր

Իջևանցի տատին բռնաբարել փորձած երիտասարդը ազատազրկման դատապարտվեց

Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում մեղսունակ ճանաչված, 2011 թ. հոկտեմբերի 31-ին Իջևանում 69-ամյա Սուսաննա Բեկնազարյանի նկատմամբ բռնաբարության փորձ կատարած 24-ամյա Վազգեն Օհանյանը դատապարտվեց ազատազրկման:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ նա ազատազրկվել է 2 տարի 8 ամիս ժամկետով:

Խոսքը վերաբերում է նույն այն երիտասարդին, որը անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, բաց դռնից մուտք էր գործել Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը և փորձել բռնաբարել 1942թ. ծնված Սուսաննա Բեկնազարյանին: Կինը սկսել էր բարձր գոռալ, օգնություն կանչել, որից հետո սենյակ էր մտել նրա 19-ամյա թոռը։ Վազգեն Օհանյանը դուրս էր փախել բնակարանից, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Հաջորդ օրը ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել Վազգեն Օհանյանին: 24-ամյա երիտասարդը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով և 147 հոդվածի 1-ին մասով:

Նախկինում դատված Վազգեն Օհանյանը թեև նախաքննական փուլում բռնաբարության փորձ կատարելու մեջ իրեն մեղավոր էր ճանաչել, այնուհետ հրաժարվել դրանից, հետագայում դատարանում իրեն միայն գողության մեջ էր մեղավոր ճանաչել, իսկ բռնաբարության փորձի մեջ` ոչ:

Ինչ վերաբերում է տուժող Սուսաննա Բեկնազարյանին` նրա կողմից դատարանում հնչեցված ցուցմունքներից պարզ էր դարձել, որ կինը հիշողության հետ խնդիրներ ունի, իսկ դատարանում գտնված նրա դուստրը խնդրել էր նախագահող դատավորին հնարավորության դեպքում փակել այս գործը, քանի որ մայրը արտահայտված վատ հիշողություն ունի, իսկ տղան երիտասարդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում